Ռումինիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Պիցուրկեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Պայմանագրերը խզվել են կողմերի համաձայնությամբ, իսկ ֆեդերացիան նախատեսում է նոր գլխավոր մարզչին նշանակել հոկտեմբերի 20-ին:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ռումինիան մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հունաստանին, 2:0 հաշվով՝ Ֆինլանդիային: Թիմը նաեւ 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել հունգարացիների հետ:




Լրահոս