Օրեր առաջ հրապարակվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորները որոշել են չանդրադառնալ այդ բարեփոխումներին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` նշելով, թե իրենց չեն հետաքրքրում մնացած բոլոր ենթակետերը, եթե փոխվում է կառավարման համակարգը:
«Կառավարման համակարգի փոփոխությունը պայմանավորված է մեկ փաստով. վերարտադրել գործող իշխանությանը և Սերժ Սարգսյանին: Եթե այնտեղ ներառված է կառավարման համակարգի փոփոխությունը`ոչ մի հիմնավորում այդտեղ չկա: Գործող Սահմանադրությունն այսօր ոչ մի խոչընդոտ չի առաջացնում, որպեսզի ընտրությունները չկեղծվեն: Եթե այսօր գործող Սահմանադրությունը չի հարգվում և գործող իշխանությունը չի առաջնորդվում Սահմանադրությամբ, նման իշխանությանը վստահել, թե կարող է հանուն երկրի ապագայի «բարեփոխել» Սահմանադրությունը` միանշանակ չի կարելի», – նշեց նա: