ԱՄՆ-ն իջեցնում է նավթի գները` ի հեճուկս Ռուսաստանի. Վենեսուելայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները իջեցնում են նավթի գները՝ Ռուսաստանին և Վենեսուելային վնաս հասցնելու նպատակով, համոզված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Նա վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում նավթի գները կվերականգնվեն, և հիշեցրել, որ Վենեսուելան պահանջել է ՕՊԵԿ-ի արտահերթ խորհրդակցություն հրավիրել այդ թեման քննարկելու նատակով, տեղեկացնում է ТАСС-ը: 1 բարելի գինն այժմ կազմում է 82 դոլար, որը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 3 դոլարով:

«Ի՞նչ նպատակով են ուզում Միացյալ նահանգներն ու նրանց որոշ դաշնակիցներ իջեցնել նաֆթի գները: Որպեսզի վնաս հասցնեն Ռուսաստանին, հետն էլ՝ Վենեսուելային, որոնք հանդիսանում են նավթի խոշոր արտահանողներ»,- հայտարարել է Մադուրոն:




Լրահոս