
Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչը տուժել է ականի պայթյունից:
Ինչպես տեղեկացնում է АПА-ն, դեպքը տեղի է ունեցել Ջաֆարլի գյուղում:
Գյուղի բնակիչ 1977թ.-ի ծնված Մամեդ Գարասագգալովը մոլորվել է մառախուղի պատճառով և հայտնվել ականապատված սահմանամերձ տարածքում: Ականը պայթելու արդյունքում նա տեղափոխվել է հիվանդանոց տարբեր ծանրության վնասվածքներով:
Գարասագգալովի ձախ ոտքը անդամահատվել է: