Հայտնի երգիչը, ով սպանել էր դատարանի աշխատակցին կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 11-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես Արագածոտնի մարզից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր տեղափոխվել “երգիչ Կարեն” մականունով Ռուբեն Հակոբյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արսեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի Ռ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Դատավոր Ռուբեն Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ռ.Հակոբյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին ոստիկանությունը բացահայտել էր նախօրեին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը։
Ըստ տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել Ռ.Հակոբյանի և Ա. Հովակիմյանի միջև կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Կրակոցներ արձակելուց հետո Ռ. Հակոբյանը դեպքի վայրից հեռացել է “Պրադո” մակնիշի 18 MM 888 համարանիշի ավտոմեքենայով։
 
 




Լրահոս