Չորրորդ ինքնիշխանություն.Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ շրջանառվող լուրերի, կառավարության մոտալուտ հրաժարականից հետո Հայաստանի վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում է հայտնվել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը: Թե որքանո՞վ են հավաստի մայրաքաղաքի բնակչության մեծ մասի դժգոհությունը հարուցած ,դրայվոտե ղեկավարի` վարչապետի պաշտոնում հայտնվելու լուրերը, ցույց կտա ապագան: Ինչ վերաբերում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա, “ՉԻ”տեղեկություններով` ՀՀԿ-ի կարևոր պաշտոններ զբաղեցնող որոշ ղեկավար անձինք դեմ են արտահայտվում վերջինիս վարչապետ մնալու փաստին, և երկրի համար կործանարար են համարում նրա գործունեությունը: Սերժ Սարգսյանը դեռևս չի ցանկանում հրաժարվել ապագայում ,հայկական աշխարհե կառուցելու հեռանկարային երազանք ունեցող Տիգրան Սարգսյանից: Այս պահին Սերժ Սարգսյանը դեռևս չի վճռել Տիգրան Սարգսյանի ճակատագիրը: Այնուամենայնիվ, ՀՀԿ վերնախավում չի մեռնում հույսը, որ Սերժ Սարգսյանը կարող է փոշմանել և հանուն սեփական կուսակցության զոհաբերել Տիգրան Սարգսյանին:
Թերթը ավելացնում է նաև, “ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ՀՀԿ վերնախավում ընթացող երկարատև քննարկումներից հետո որոշում կայացվի ՀՀ վարչապետի ,պոստըե վստահել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ, ըստ ,բարձրաստիճանե ՀՀԿ-ականների, նա բավականին կայացած “ֆիգուր” է: Սակայն այս մասին ՀՀԿ-ականները որևէ կերպ չեն ուզում բարձրաձայնել և այդ ներքին որոշումը իրենց կուսակցության շրջանակներից դուրս հանել, քանի դեռ Սեյրան Օհանյանին մեկ այլ արժանի կադրով փոխարինելու հարցր չեն լուծել: Չնայած չեն բացառում, որ պաշտպանության նախարարի լավագույն տարբերակը ՀՀ ԶՈՒ պետ Յուրի Խաչատուրովն է:
 




Լրահոս