Երկիր. Ալիկ Սարգսյանը կփոխարինի Արարատի գործող մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում: Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին և այս համատեքստում, ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները:
Այստեղ շարունակում են քննարկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը: Թեև Սյունիքում գրանցվել է ընտողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, բայց Սյունիքում հաղթանակը ՀՀԿ վերնախավն ավելի շատ վերագրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով մեծամասնական ընարակարգով առաջադրված որդու` Վահե Հակոբյանի հաղթանակի համար ամեն ինչ արեց նաև հանուն ՀՀԿ-ի հաղթանակի: Ի դեպ, ՀՀԿ-ում խոսակցություններ կան, որ մարզպետի աթոռին կարող է նստել Մաքսիմ Հակոբյանի մտերիմներից մեկը: Այս կերպ ՀՀԿ-ն նաև իր շնորհակալությունը կհայտնի Հակոբյանին: Միանշանակ է Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, արժանի թեկնածու, սակայն, ՀՀԿ-ում դեռ չեն տեսնում:
Թեթի հայտնի է դարձել, որ, ամենայն հավանականությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: ՀՀԿ-ում կատակում են, թե նախագահական ընտրությունների համար նախագահականում Ալիկի վրա մի լավ աշխատել են:




Լրահոս