Եվրոպական երկրների ղեկավարները Միլանում առաջարկել են միջազգային վերահսկողություն սահմանել ուկրաինական սահմանների հանդեպ. այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
«Մենք հավանության ենք արժանացրել Ֆրանսիայի նախագահի (Ֆրանսուա Օլանդ) առաջարկությանը՝ ուկրաինյան սահմանների միջազգային վերահսկոցություն իրականացնելու վերաբերյալ: Այդ առաքելությանը կարող են մասնակցել Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան», – ասել է Ռենցին:
Նրա խոսքով՝ հանդիպումը մեծ առաջընթաց է արձանագրել: «Մենք չենք ընդունում ոչ կայուն Ուկրաինան և ամեն բան կանենք՝ այդ երկրին ապագա վերադարձնելու համար», – նշել է հանդիպման նախաձեռնողը: