Հայկական ժամանակ. ՀԱԿ-ից դուրս գալուց հետո Արամ Սարգսյանը կհայտնվի Ժառանգությունո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
,,Հանրապետությունե կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը երեկ կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ վայր է դնում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով ստանալիք մանդատը, և չի բացառել, որ առաջիկայում իր ղեկավարած կուսակցությունը կլքի նաև Կոնգրեսը: Ներքաղաքական կյանքին ուշադիր հետևողների համար Սարգսյանի ասածների մեջ ոչ մի նորություն չկար, որովհետև ,Հանրապետությանե առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանի վարած գծի հետ իր հակասությունների մասին հայտարարել էր դեռևս դեկտեմբեր-հունվարին, իսկ պատգամավորական մանդատից հրաժարվելու հնարավորության մասին` դեռևս փետրվար-մարտին: Եթե նորություններ լինեն, լինելու են ավելի ուշ, սկսած հաջորդ շաբաթվանից, երբ պարզ կդառնա` , Հանրապետությունըե լքու՞մ է Կոնգրեսը, թե ոչ: Իհարկե, թեԲ,Հանրապետությունե կուսակցությունը, թե՛ նրա աոանձին ներկայացուցիչներ իրավունք ունեն մնալու Կոնգրեսում կամ հեռանալու Կոնգրեսից: Համարձակվենք նկատել, սակայն, որ նմանօրինակ քայլը մեծ հաշվով սխալ է դուրս գալու թեև ,Հանրապետությունե կուսակցության, թեև Արամ Զավենի Սարգսյան քաղաքական գործչի, թե՛ Հայաստանում ժողովրդավարության շահերի տեսակետից: Դժբախտաբար, Հանրապետություն կուսակցությունը ներքաղաքական կյանքում միայնակ հանդես գալու ներուժ չունի և , ուզած-չուզած զած, պետք է հարի ճամբարներից որևէ մեկին:
Ընտրությունը այստեղ մեծ չէ, և Կոնգրեսից դուրս գալուց հետո , Հանրապետությունըե պետք է հայտնվի, այսպես կոչված, պրոամերիկյան ուժերի ճամբարում, որի պլացդարմը ներկայումս Ժառանգությունն է: Հանրապետությաննայստեղ, իհարկե, կընդունեն, բայց պայմանով, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Իսկ որ Արամ Սարգսյանն ինքը դառնա Ժառանգություն-,Ազատ դեմոկրատներե-Հանրապետություն  բլոկի թեկնածուն, կարծում ենք՝ անհավանական է: Այնուամենայնիվ, պարոն Սարգսյանի հայտարարությունը կազմված էր երկու մասից, առաջինը մանդատից հրաժարվելու մասն է, երկրորդը` Կոնգրեսից դուրս գալու հնարավորության: Մանդատից հրաժարվելու որոշումը հասկանալի է, որովհետև ինքը՝ Սարգսյանը, բազմիցս հայտարարել է, որ իրեն չի տեսնում խորհրդարանականի դերում: Կոնգրեսից դուրս գալու քայլը, սակայն, պետք է առնվազն նշանակի, որ Սարգսյանն առաջիկա քաղաքական գործունեության հստակ պլան, տեսլական ունի: Այդ տեսլականն է, որ տվալ պահին չի երևում: Եվ Հանրապետությունում տեղի ունեցող պրոցեսները կարելի կլինի գնահատել միայն այն բանից հետո, երբ Սարգսյանը առաջիկա գործունեության հստակ ծրագիր ներկայացնիե,- գրում է թերթն իր այսօրվա առաջնորդողում: 




Լրահոս