Թերթն անդրադառնում է “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի` մանդատից հրաժարվելու երեկվա հայտարարությանը` մասնավորապես գրելով. “Ու թեև նրա այս որոշման մասին որոշակի շրջանակների հայտնի էր դեռևս մինչև ընտրությունները, այդուամենայնիվ, այն մթնոլորտը, որում “Հանրապետության” ղեկավարը հայտարարեց իր այդ քայլի մասին, և այն ձևը, որով նա դա արեց, ցույց տվեց, որ Կոնգրեսում տևական ժամանակից ի վեր առաջացած ճեղքվածքները շատ ավել խորն են, քան կարելի էր ենթադրել:
Այդ ճեղքվածքները սկսեցին դեռևս անցած տարվա գարնանից, երբ ծրագրվեց իշխանության հետ երկխոսության սցենարը: Իսկ այն, որ դա երկուստեք ծրագրված սցենար էր, այսօր արդեն քչերի մոտ է կասկած առաջացնում: Թե այդ գործընթացից կոնկրետ ինչ շահեց իշխանությունը, և ինչ կորցրեց Կոնգրեսը, լավագույնս հայտնի է հենց իրենց` իշխանատան և Կոնգրեսի առաջին դեմքերին: Եվ ահա այս մթնոլորտում Արամ Սարգսյանի երեկվա հայտարարությունը եկավ արագացնելու Կոնգրեսի պառակտման գործընթացը: Շուտով ՀԱԿ-ից դուրս կգան շատ կուսակցություններ ու անհատներ:
Որոշ փորձագետների գնահատմամբ, առաջիկայում Արամ Զավենիչին կարող է հետևել նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որն իր գաղափարակից ընկերոջ հեռացման առթիվ երեկ միայն ասել է. “Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, կրկին ափսոսում եմ”: Փորձագետների գնահատմամբ, Դեմիրճյանը էլ ավելի կափսոսի, եթե շարունակի իր երրորդական դերակատարությունը մի կառույցում, որի ղեկավարը հրապարակավ հայտարարեց, թե ,Սերժ Սարգսյանին ձայն տվողները Հայաստանը վերածում են թուրքերի համար արոտավայրիե, ապա, ընդամենը մի քանի օր անց, իր քաղաքական որդեգիրներին ուղարկեց ,այդ արոտավայրումե աշխատելուե: