Արևադարձային սարդը թունել է փորել ավստրալացու մաշկի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ ավստրալացին, իր կամքին հակառակ, արձակուրդից վերադառնալիս իր հետ անսովոր հուշանվեր է բերել:

21-ամյա Դիլան Թոմասը տուն է վերադաձել Բալի կղզուց փորի վրա մեծ սպիով: Կարմիր գիծը ձգվում էր նրա պորտից մինչև կուրծքը: Ինչպես տեղեկացնում է Independent-ը, այդ «թունելը» նրա մաշկի տակ փորել էր արևադարձային սարդը:

Մաշկաբանն ավստրալացու մաշկի տակ փոքրիկ արևադարձային սարդ է հայտնաբերել և դուրս հանել նրան: Բժիշկը պարզել է, որ սարդը երիտասարդի օրգանիզմ է սողոսկել կույրաղիքը հեռացնելուց հետո մնացած սպիի միջոցով:

Ավստրալիա վերադառնալով՝ երիտասարդը պատմել է լրագրողներին, որ բավականին տհաճ զգացողություն է ապրել այն մտքից, որ իր մարմնում «երեք օր ինչ-որ մեկն ապրել է»:

Ավստրալացու խոսքով՝ սարդը լուցկու գլխիկից մի փոքր ավելի մեծ է եղել:




Լրահոս