Երեվանում կողմ են հեծանվային տրանսպորտի զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի բնակիչների շրջանում անցկացվել է սոցհարցում, թե կո՞ղմ են, որպեսզի մայրաքաղաքում զարգանա հեծանվային տրանսպորտը և հարցվածների 91% -ն ասել է, որ համաձայն է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանաչաստան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ճորոխյանը:
Հայաստանում հեծանիվ սիրել են և միշտ վարել են, սակայն առանց ենթակառուցվածքների ստեղծման, անհնար կլինի այս սպորտաձևի զարգացումը: Մտահոգությունները շատ էին, օրինակ այն, որ բնակչությունը չի վարի հեծանիվ, քանի որ դա մեզ հարիր չէ: Մենք անցկացրեցինք հարցում, ինչի արդյունքները վկայեցին, որ 91%-ը դրական է վերաբերվում հեծանիվին, նշանակում է պարարտ հող կաե,- ասաց Տիգրան Ճորոխյանը:Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակից Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը Կանաչաստան ՀԿ-ի կողմից ստացել է առաջարկություն և հաշվետվություն։ Ըստ Արսեն Գասպարյանի, քաղաքապետարանն այս հարցում ունի դրական վերաբերմունք:Ստացանք հաշվետվություն Կանաչաստան-ի կողմից, որն իր մեջ ուներ վերլուծական մաս, հարցումներ, իրավական դաշտի վերլուծություն, այսինքն, թե ի՞նչ հիմքեր կան, որ այս ծրագիրը մեկնարկի, քաղաքապետարանը դրականորեն է վերաբերվում, և որոշել է սկսել այս ծրագիրը, նախընտրելով Կոմիտասի և Լիոնի այգիները, որպես պիլոտային ծրագրի անցկացման վայրեր, առհասարակ, պարզելու հեծանիվը՝ որպես տրանսպորտային միջոց օգտագործել ցանկացողների թիվը,- ասաց Արսեն Գասպարյանը
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանն էլ նշեց, որ Երևանում ոչ միայն հնարավոր է զարգացնել հեծանվային տրանսպորտը, այլ նաև դա օրհասական հարց է:Ուսումնասիրեցինք կայանատեղիները, կանգառները և այլ տեխնիկական հարցեր, առաջարկել ենք տարբեր ուղիներ, որ կառուցվեն բոլոր արահետները: Որոշ զբոսայգիներում հեծանվային ուսուցողական կենտրոններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան սովորելու: Քանի որ հեծանիվ ոչ բոլորն ունեն, մտածել ենք հեծանիվ վարձակալելու աշխարհի փորձը, հատկապես Կանադայի փորձը, ներդնել, պարզ համակարգ է, մի թաղամասից վերցնում ես հեծանիվը, մյուս փողոցի հեծանվային կենտրոնում՝ հանձնում,- ասաց Արման Ճորոխյանը:
Նախագիծը դեռ քննարկման փուլում է. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակից Արսեն Գասպարյանը նշեց, որ առաջիկայում կմեկնարկի ծրագրի առաջին փուլը:




Լրահոս