Tert.am–ը սահմանադրական բարեփոխումները մասին զրուցել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ, ով ասում է, որ սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար–մարտ ամիսներին։
– Պարոն Սաղաթելյան Հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են լինելու գործընթացի հետագա քայլերը:
– Այո՛, ՀՀ Նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումից մինչ օրս կատարվել է մեծածավալ ու հիմնարար աշխատանք, ինչի համար Հանրապետության Նախագահն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովին: Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը:
Մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն հասարակական-քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական կառույցներին ու մասնագետներին, որոնք ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունեցել կարևորագույն այս գործընթացին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում