Ինքնաբացարկի 20 դիմում` ԲՀԿ համամասնական ցուցակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ԲՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մոտ 20 մարդ:
Ինքնաբացարկ ներկայացնողների թվում են քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Արամ Սաֆարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արսեն Ավագյանը, Վահագն Մաքսուդյանը, Հրանտ Մադաթյանը, Թամարա Պողոսյանը եւ այլք: Բոլորի անունները Գալստյանը դժվարացել է թվարկել:Այն, որ ինքնաբացարկները պայմանավորված են կոալիցիա կազմել-չկազմելու շուրջ ԲՀԿ-ում առաջացած տարաձայնությունների հետ, Գալստյանը կտրականապես հերքել է եւ ընդգծել, որ այդպես են նպատակահարմար գտել:Նա հայտնել է նաեւ, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ ԲՀԿ-ում դեռ պաշտոնական որոշում չկա:




Լրահոս