Փոփ համերգի հանդիսատեսը գետնի տակ է անցել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայում տեղի ունեցած դժբախտ պատահարից 10 մարդ է տուժել: Սեուլի մերձակայքում տեղի ունեցած փոփ-խմբի համերգի ժամանակ փլուզվել են օդափոխիչ կառույցները: Դրանց վրա կանգնած հանդիսատեսի մի մասն ընկել է հորը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փրկարար ծառայությունները հաստատել են երկու մարդու զոհվելու փաստը: Եվս 14-15 մարդ կյանքի նշաններ ցույց չի տվել, սակայն նրանց վիճակի մասին կոնկրետ տեղեկություններ դեռ չկան: Հաղորդվում է, որ մետաղացանցերի հետ միասին վայր ընկած հանդիսականները հայտնվել են 20 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա կայանատեղի:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ասիայում ճանաչված 4Minute խմբի ելույթի ժամանակ: Համերգը լսելու էր եկել մոտ 700 մարդ, նրանց թվում` մեծ թվով դպրոցական և ուսանող աղջիկներ: Ամենայն հավանականությամբ, մետաղացանցը կոտրվել է մարդկանց ամբոխի ծանրությունից: Ցանցի վրա էր բարձրացել 20-30 մարդ, ովքեր ցանկանում էին ավելի լավ տեսնել շոուն:




Լրահոս