Սերգեյ Բոդրովի վերջին նամակը կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Adme.ru կայքը ներկայացրել է ռուս դերասան և ռեժիսոր Սերգեյ Բոդրովի վերջին նամակը` ուղղված կնոջը:

Ես չգիտեմ` ինչպես են մարդիկ մահանում: Մենք տեսնում ենք մահը, բայց ինքներս չենք մեռնում: Իսկ երբ մենք ենք մեռնում, դա տեսնում է մեկ ուրիշը, բայց ոչ մենք: Մեզանից ոչ ոք չի տեսնում իր սեփական մահը: Կյանքում կան բաներ, որոնց մասին պետք չի իմանալ, պետք չի մտածել, դրանց մասին ոչ ոք չգիտի: Գիտես, կյանքում առաջին անգամ ես ուզում եմ սեփական տուն ունենալ: Հոգ տանել դրա մասին, ինչ-ոչ մի բան անել: Ես ամբողջ ընթացքում մտածում եմ, թե ինչպես մենք այնտեղ կապրենք: Մենք շատ հարազատ ու նման ենք իրար: Մի կողմից դա շատ բարդ է, բայց ամենակարևոր հարցերում մենք միանման ենք մտածում, նույն բանն ենք զգում, նույն բանը ուզում: Ես չեմ հասկանում` ինչպես են մարդիկ բաժանվում, չէ որ նրանք մի քանի կյանք չունեն սխալներն ուղղելու համար: Մահը միանշանակ է, իսկ սերը` ոչ: Եվ հենց մահվան անդառնալիությունն է կյանքի հիմքը:

Այսօր ես մտածում էի, եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի` ավտովթար, կամ չգիտեմ, մեկ այլ դժբախտ պատահար: Ճիշտ է, ես գիտեմ, որ չի  կարելի նման բաների մասին մտածել, բայց մտածում էի: Ինչ կլինի ինձ հետ այդ ժամանակ: Դա նույնքան սարսափելի միտք է, որքան այն միտքը, որ դու կարող ես ինձ չսիրել: Նույնիսկ ավելի սարսափելի: Եվ հենց նույն պահին ես սկսեցի աղոթել Աստծուն, և համաձայնվեցի նույնիսկ ամենասարսափելիին, թող որ դու ինձ չսիրես, բայց ապրես:

Մեկ-մեկ ինձ թվում է , որ մենք երկվորյակներ ենք, ում բաժանել են ծննդատանը և հիմա մենք միմյանց գտել ենք: Դու իմ ճակատագիրն ես, ես քեզ հավատում եմ, ու խնդրում եմ` դու էլ ինձ հավատաս:

Եվ այնուամենայնիվ սերն ամենակարևորն է, անգամ ավելի կարևոր քան կյանք ու մահն են: Եթե անգամ մարդը մահանում է սերը ողջ է  մնում, նրան շարունակում են սիրել: Ես չգիտեմ, երբ ես կմեռնեմ, բայց ուզում եմ, որ դու ինձ անգամ մահվանից հետո սիրես, որովհետև,եթե դու ինձ չսիրես ես անգամ մեռած կմահանամ…

 




Լրահոս