Ի ծնե կույր հայ փոքրիկը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, մասնակցել է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար կազմակերպվող «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային փառատոնին և զուգերգով հանդես եկել ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայայի հետ։
Հովհաննեսը ծնվել է Հայաստանում, սակայն ծնողները հրաժարվել են նրանից, և այժմ նա ապրում է հայ քահանայի ընտանիքում։