Արմեն Մուրադյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:

Առողջապահության պատասխանատուներն անդրադարձել են նաև երկու երկրի հակահամաճարակային իրավիճակին, կրթկանխնդիրներին, դեղերի քաղաքականությանը, շտապօգնության ծառայությանը և այլ  ոլորտներին:

Կողմերը քննարկելեն նաև նոյեմբերի սկզբին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով համաժողովին կմասնակցի նաև Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:




Լրահոս