
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ Իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից այսօր Մայիսի 13-ին տեղեկություն է ստացվել,որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում առատ տեղումների պատճառով առաջացել է սողանք,ինչի հետևանքով արգելափակվել է գյուղից հանդամասեր տանող ճանապարհը:Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը:Կստեղծվի հանձնաժողով սողանքային գոտին ուսումնասիրելու և ստացված չափերը գնահատելու համար: