ԿԸՀ վերջնական տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին: Համաձայն ՀՀ ԿԸՀ որոշման` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել.
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ընտրական ցուցակից` 28 պատգամավոր,
“Ժառանգություն” կուսակցության ընտրական ցուցակից` 5 պատգամավոր,
“Հայ Ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` 7 պատգամավոր,
“Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության ընտրական ցուցակից` 5 պատգամավոր,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր,
“Օրինաց երկիր” կուսակցության ընտրական ցուցակից` 5 պատգամավոր:
Ընտրողների թիվը կազմել է 2 501 597: Ընտրություններին մասնակցել է 1 573 053 ընտրող: Անվավեր է ճանաչվել 53 831 քվեաթերթիկ: Անճշտությունների չափը կազմել է 3 355: Համամասնական ընտրակարգով ընտրությունները կայացել են 41 ընտրատարածքների 1982 տեղամասերում: Ընտրությունների հետ կապված, մասնավորապես, ստացվել է 531 դիմում-բողոք:




Լրահոս