
Երեկ Մաշտոցի պուրակում նշվում էր կրպակների ապամոնտաժումը: Ակտիվիստները կազմակերպել էին լուսանկարների ցուցահանդես, որոնք պատկերում են պուրակի ակտիվիստների պայքարը սկզբից մինչև ապամոնտաժում: Պուրակ էին եկել ապամոնտաժող բրիգադները բայց արդեն առանց սաղավարտների և արտահագուստի:Ակտիվիստները հայտարարեցին, որ պայքարի սկզբում հռչակված “Այգին մերն է” կարգախոսը փոխարինել են նոր կարգախոսով՝ “Այգին բոլորինն է”:
Հավաքվածների համար երգեցին հեղինակային երգիչներ Վախթանգ Հարությունյանը և Արմինե Հայրապետյանը: