
ԿԸՀ շենքի մոտ մայիսի 3-ից հացադուլ հայտարարած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը երեկ երեկոյան դադարեցրել է հացադուլը:
Հիշեցնենք, որ նա այդ քայլով իր բողոքն էր արտահայտում ընտրությունների վերաբերյալ:
“Հացադուլի ամբողջ ընթացքում ես մենակ չեմ եղել, աջակիցներ եմ ունեցել ու դրա համար շնորհակալ եմ նրանց: Ես դադարեցնում եմ իմ հացադուլն այն իմաստով, որ մենք միասին նոր Հայաստան ենք կերտելու…: Կհանդիպենք ոչ միայն հեղափոխությունից հետո, այլև հեղափոխության ընթացքում”,- ասել է նա: