ԱԺ ընտրության արդյունքները ենթակա են անվավեր ճանաչման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա Ր Տ Ա Հ Ե Ր Թ Զ Ե Կ ՈՒ Յ Ց
1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  Ինչպես նախընտրական ժամանակահատվածն, այնպես էլ ընտրության անցկացումը (քվեարկությունը) անցավ, ընտրության արդյունքների վրա ազդող, զանգվածային խախտումներով և, որպես հետևանք, ընտրության արդյունքների ամփոփումն իրականացվեց ՀՀ օրենդրության պահանջների աննախադեպ խախտումներով:
Բանը հասավ նրան, որ ԿԸՀ անթաքույց չքննեց իրեն հասցեագրած դիմում-բողոքները, մասնավորապես՝
– մինչև քվեարկության նախորդ օրը, միայն ՀՊԱԿ նախագահի 258 բողոքները,
– մինչև արդյունքների ամփոփումը, ՀՊԱԿ նախագահի ևս 13 բողոք, այդ թվում, հիշյալ 258 բողոքի չքննման մասին,
– մեր դիտորդական առաքելության բողոքը ստորագրած ցուցակներին ծանոթանալն արգելելու մասին:
Ավելին, ընտրության արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել դատարաններում գտնվող բազմաթիվ ընտրագործերի առկայության պայմաններում:
Այսպիսով, միայն բողոքարկման գործընթացներում տեղ գտած զանգվածային խախտումները հաշվի առնելով, 2012թ. արդյունքները իրավաչափ չեն կարող համարվել:
2. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
2012թ. ԱԺ ընտրության արդյունքները ենթակա են անվավեր ճանաչման:
ևևԳերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբևև
Դիտորդական առաքելություն




Լրահոս