
Հայաստանի կին բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոնուհի Արմինե Սինաբյանը 9:13 հաշվով պարտություն Է կրել իսպանուհի Ջենիֆեր Միրանդա Մաքեդայից Չինաստանում ընթացող կանանց բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/16-րդ եզրափակչում: Հայաստանի մարզուհին դուրս Է մնացել հետագա մրցապայքարից: Այս մրցաշարում Հայաստանի երկրորդ մարզուհին, 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը, ռինգ դուրս Է գալու մայիսի 14-ին: Նրա մրցակցուհին Է ռումինուհի Ելենա Տուրչինը: