զբոսաշրջիկների թիվը նվազել է 9.0%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2012թ. հունվար-մարտին ՀՀ են ժամանել 104 հազար 374 զբոսաշրջիկներ կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 9.0%-ով (մոտ 9400-ով): 
2012թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 120 հազար 50 մարդ կամ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 1.9%-ով:  Հիշեցնենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ՀՀ-ում, ըստ փորձագիտական գնահատումների, ծախսում է առնվազն 1000 դոլար: Այսինքն՝ այս տարվա առաջին 3 ամսում շուրջ 9400 դոլար քիչ է մուտք եղել երկիր:




Լրահոս