ՌԴ Կեմերովոյի շրջանի 15-ամյա դպրոցական աղջիկն իր 18-ամյա սիրեցյալի հետ միասին դանակով հարձակվել են աղջկա պապի վր, ով դանակի հարվածներից զոհվել է,- տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: Աղջիկն դանակի մի քանի հարված է հասցրել նաև տատին, ում տեղափոխել են հիվանդանոց:Ըստ հետաքննության` դպրոցական աղջկա հարազատները դեմ են եղել չափահաս ընկերոջ հետ նրա հարաբերություններին, եւ մարտական տրամադրված երիտասարդները որոշել են սպանել աղջկա հարազատներին:Վախենալով` հանցագործներն աղջկա մորը ոչինչ չեն արել եւ փախել են հանցագործության վայրից: Երիտասարդները ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է:
15-ամյա աղջիկը ընկերոջ հետ սպանել է պապին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ