«Սխալներ գործի՛ր». կյանքի դասեր` Էյնշտեյնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գիտնականի խորհուրդներին անհրաժեշտ է հետևել:

1. Հետևի՛ր հետաքրքրասիրությանդ

Ես ոչ մի հատուկ տաղանդ չունեմ, ես պարզապես չափազանց հետաքրքրասեր եմ։
Էնշտեյնի խոսքով՝ հետաքրքրասիրությունն է այն շարժիչ ուժը, որը նրան առաջ է մղել իր կյանքի ընթացքում։

Հետևի՛ր հետաքրքրասիրությանդ, ինչ էլ դա լինի։ Այն անվերջանալիորեն ավելի ու ավելի կխորանա։ Հետաքրքրասեր մարդը տարբերվում է նրանով, որ նա գնում է այնպիսի խորը վայրեր, որտեղ ուրիշ ոչ ոք չէր մտածի, որ կարող են այդպիսի հրաշքներ գտնել։

2. Հաստատակամությունն անգին է

Այնպես չէ, որ ես այդքան խելացի եմ, պարզապես ես ավելի երկար եմ մնում խնդիրների հետ։

Եթե հետևեք հաջողակ մարդկանց, կտեսնեք, որ նրանք բոլորը մի ընդհանրություն ունեն, և դա հաստատակամությունն է։  Այնպես որ, անկախ նրանից, թե ինչպիսին է խնդիրը, դու կարող ես հաղթահարել ամեն բան միայն, եթե հաստատակամորեն առաջ շարժվի՛ր։

3. Սխալներ գործի՛ր

Նա, ով սխալներ չի գործում, երբեք ոչ մի նոր բան չի փորձել։ Սա չի նշանակում, թե պետք է գնալ ու սխալներ գործել հենց հիմա, սա նշանակում է, որ պետք է հետ մղել բոլոր այն վախերը, որոնք կան այն անհայտից, որ սպասում է քեզ այս կամ այն քայլն ու ընտրությունը կատարելու դեպքում։ Երբ մտածում ես ինչ-որ քայլերի մասին, գնա՛ ու իրականացրո՛ւ դրանք, մի՛ վախեցիր սխալներից։

4. Արժեքներ ստեղծի՛ր

Ջանացե.ք ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր լինել։ Շատ մարդիկ հաջողությունը սխալ են հասկանում։ Հաջողությունը չի նշանակում պարզապես հարուստ լինել ու մեծ ընկերություն ունենալ։ Հաջողությունն այս ամենին հասնելու յուրաքանչյուր փոքրիկ քայլն է։

Արժեքավոր մարդը ոգեշնչում է մյուսների իր ապրելակերպով ու կյանքով։

5. Իմաստությունը գալիս է կենսափորձից

Տեղեկատվությունը գիտելիք չէ։ Գիտելիքի միակ աղբյուրը կենսափորձն է։
Երբ մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկը կարողանում է հրաշալի կառավարել իրավիճակը, միանգամից մտածում ենք, որ նա փորձառու է. ոչ թե նրա համար, որ նրանք շատ են կարդում, կամ տանը մեծ գրադարան ունեն, այն որովհետև նրանք նմանատիպ իրավիճակում արդեն հայտնվել են։

6. Իմացի՛ր կանոններն ու այնուհետև ավելի լավ խաղա

Դու ստիպված ես սովորել կանոնները՝ խաղը խաղալու համար։ Իսկ հետո պետք է բոլորից լավ խաղաս։ Մեզ սովորեցնում են մեր ողջ կյանքի խաղի կանոնները։ Դուր գա դա մեզ, թե՝ ոչ, մենք սովորում ենք խաղալ կանոնների համաձայն։

7. Երևակայությյունը հզոր է

Երևակայությունն ամեն ինչ է։ Այն ավելի կարևոր է, քան գիտելիքը։

Ավելի վաղ խոսեցինք գիտելիքի ու կենսափորձի մասին, իսկ երևակայությունը, ասես, 3D աշխարհ լինի մեր մտքում։




Լրահոս