
Վերխոտուրյե քաղաքի 47-ամյա ոստիկանը տան բակում կրակել է որդու վրա:
Ոստիկանը, ով աշխատում էր քաղաքի թիվ 33 ոստիկանական բաժանմունքում, շաբաթ, կիրակի օրերը իր 24-ամյա որդի` Ռոմանի հետ զբոսնելիս, բարկացած կրակել է որդու գլխին: Երիտասարդը տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ ՞Սպանություն՞ հոդվածով: Սպանությունից անմիջապես հետո ոստիկանը նա ներկայացել է ոստիկանական բաժանմունք, պատմել է եղածի մասին և ներեղություն է խնդրել կոլեգաներից: Հարազատների խոսքերով, Ռոման Արսիբեկովը անդադար խմում էր և ահաբեկում էր ծնողներին: Նրա ծնողները հերթափոխով էին քնում, քանի որ չգիտեին` ինչ կարելի է սպասել հարբեցող որդուց: