
Տավուշի մարզում, մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Միթսուբիշի Պաջերո մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել եւ ընկել է Աղստեւ գետը: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 31-ամյա Պավել Զաբորկինը, տեղում մահացել է:Կատարվում է քննություն: