«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը ենթադրում է որոշակի վերադասավարումներ ոչ միայն տնտեսական գործընթացներում, այլեւ բանկային համակարգում: Միության կազմում բանկերը հարկադրված կլինեն աստիճանաբար գնալ խոշորացման` մրցակցությանը դիմանալու համար։ Դա կարող է լինել միավորման եւ միաձուլման ճանապարհով, ինչը սովորաբար համարվում է խոշորացման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Հայաստանում գործում է 22 առեւտրային բանկ: Մասնագետների գնահատմամբ, նման փոքր տնտեսության համար դա չափազանց շատ է: Ուստի նպատակահարմար է համարվում դրանց խոշորացումը: Բանկերի փոքր կապիտալը թույլ չի տալիս ֆինանսավորել մեծ նախագծեր: Չնայած Հայաստանում գործող բանկերը կարծես այնքան էլ հակված չեն գնալ խոշորացման, այնուհանդերձ Եվրասիական տնտեսական միության անդամագրումը ստիպում է մտածել այդ մասին: Առավել եւս, որ այստեղ սպասվում է մրցակցության ակտիվացում»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:
ԵՏՄ անդամակցումից հետո Հայաստանում բանկերը կխոշորացվե՞ն. «Հայոց աշխարհ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ