Ճամբարակում առաջիկայում բողոքի նոր ալիք կբարձրանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առաջիկայում հնարավոր է, որ բողոքի նոր ալիք բարձրանա: Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 4-ին տեղած ուժգին կարկուտի պատճառով ճամբարակցիները խոշոր չափի վնասներ են կրել. կարկուտը վնասել է բազմաթիվ տների տանիքներ: Մարզպետարանը խոստացել է տուժածներին օգնել շիֆերներով: Երեկ «Ժողովուրդ»-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանից տեղեկացավ, որ շիֆրերի բաժանումը դեռ ընթացքի մեջ է: Սակայն ճամբարակցիների մեծ մասն այսօր դեռ չի ստացել իրեն հասանելիք օգնությունը: «Կարծում եմ, որ մի 10-15 օր կձգվի այս գործընթացը: Եւ քանի որ անընդհատ անձրեւ է գալիս, մարդիկ ամեն բան հնարում են, որպեսզի փակեն կարկուտի հետեւանքով տանիքի վրա առաջացած մեծ անցքերը»,-ասաց Ճամբարակի քաղաքապետը: Իսկ բնակիչների մի քանիսն ասացին, որ պատրաստվում են բողոքի լայնածավալ ակցիաներ կազմակերպել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս