
Ֆրանսիայի հյուսիսում 5 ուղեւորներով օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման լարերին, ինչի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 2-ը բավական ծանր այրվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանք չի սպառնում հաղորդում է Associated Press-ը: Բախման հետևանքով բռնկված կրակի մարման աշխատանքներում ներգրավված են եղել հրշեջ ծառայության 30 աշխատակիցներ: Պատահարի պատճառն ուժեղ քամին է եղել: