«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ»-ն փորձեց զրուցել արդեն նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Սակայն տեղեկացանք, որ Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին լքել է Հայաստանի հանրապետությունը: Թե որ ուղղությամբ և ինչ նպատակով է մեկնել Գևորգյանը` մեզ չհաջողվեց պարզել: Հավելենք նաև, որ նրա աշխատակազմից կան մարդիկ, որոնք ևս դիմումներ են գրել` ասելով, թե չեն կարող Արմեն Գևորգյանից հետո այլ մարդու ենթակայությամբ աշխատել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: