
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին: Այս փաստաբանի անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին. «Նախարարն ընդունել է երիտասարդ փաստաբանին իր իսկ խնդրանքով: Հանդիպման ընթացքում Հ. Մարգարյանը հիմնականում պատմել է ԱՄՆ-ում հայ փաստաբանների աշխատանքից, անդրադարձել են երկու երկրներում փաստաբանական գործունեության օրենսդրական կարգավորումներին»: Մեր տեղեկություններով փաստաբանը հանդիպել է նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որեւէ պաշտոնական հաղորդագրություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: