
Գերմանիայի ամենամեծ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի երկրամասում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել՝ հավաքելով՝ ձայների 26.3%-ը: 38 .8 տոկոսով հաղթել է Սոցիալ Դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը` 12 %, իսկ Ազատ դեմոկրատները հավաքելով 8.6%, կարողացել են տեղական խորհրդարան մտնելու իրավունք վաստակել: Նշենք 18 մլն բնակչություն ունեցող այս մարզի ընտրությունները համարվում էին հաջորդ տարի կայանալիք համազգային ընտրությունների հիմնական ցուցիչը: