
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան, հնարավոր է, 3 շաբաթ խաղադաշտ դուրս չգա: 26-ամյա հարձակվողը ստացել է ազդրի վնասվածք:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Քրիսթալ Փելասի» հետ խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հաստատել է, որ ֆուտբոլիստը վնասվածք ունիև մեկնարկային կազմում չի հայտնվի:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դիեգո Կոստան 7 խաղում խփել է 9 գնդակ: