
Մայիսի լույս 14-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում` Սերեբրյանայա փողոցում, փլուզվել է 18-րդ դարասկզբին կառուցված հայկական եկեղեցի,- հաղորդում է vz.ru -ն: Միջադեպի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Երկրի ԱԻՆ -ից հայտնում են որ եկեղեցին գտնվում էր վթարային վիճակում, եւ փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրեւները: