ԱՄՆ-ի նախագահի ճաշի համար վճարել է Միշել Օբաման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի կարողացել իր բանկային քարտով վճարել ռեստորանում ճաշի համար, քանի որ նրա քարտը համարել են արատավորված. հայտնում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն Օբաման այդ մասին պատմել է ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով բանկային փոխանցումների անվտանգության միջոցները խստացնելու օգտին:

Նախագահի խոսքով՝ նա այնքան հազվադեպ է օգտվում իր քարտից, որ բանկի անվտանգության համակարգը քարտի միջոցով վճարելու փորձը համարել է տարօրինակ և հրաժարվել է հաստատել վճարումը:

Ճաշի համար ստիպված է եղել վճարել Միշելը:

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է խստացնել միլիոնավոր ամերիկացիների կողմից ստացվող կենսաթոշակային փոխանցումների անվտանգության միջոցները:

MichelleObama-1




Լրահոս