
ԱՄՆ-ի կոնգրեսի ընտրություններում այս անգամ ռեկորդային թվով աֆրոամերիկացի կմասնակցի: Ավելի քան 80 սևամորթ դեմոկրատ և հանրապետական մտադիր է իրեն նվիրաբերել ամերիկյան քաղաքական կյանքին. տեղեկացնում է Associated Press-ը:
Ենթադրվում է, որ դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսում տեղեր կզբաղեցնի չորս աֆրոամերիկացի՝ Բոննի Ուոտսոնը, Ալմա Ադամսը, Բրենդա Լոուրենսը և Ստեյսի Պլասկետը: Եթե նրանք հաղթեն տեղական ընտրություններում, Սպիտակ տանը 20 սևամորթ կին կլինի: Որոշ նահանգներում պետական պաշտոնների է հավակնում մոտ 25 աֆրոամերիկացի: Դա ևս բաձարձակ ռեկորդ է:
Սևամորթների շրջանում քաղաքականության հանդեպ հետաքրքրության կտրուկ աճն առաջին անգամ ի հայտ է եկել 2012-ին, երբ Օբաման երկրորդ անգամ նախագահ վերընտրվեց: Այն ժամանակ կոնգրեսի տեղերին հավակնում էր 72 սևամորթ, իսկ տեղական պետական պաշտոններին՝ 17:
«Օբամայի էֆեկտն» արտահայտվում է նրանում, որ այն ստիպում է մտածել հնարավորությունների մասին, որոնք նախկինում ոչ ոքի մտքով չէին անցնում», – իրավիճակն այսպես է մեկնաբանել է Կոլումբիայի համալսարանի Աֆրոամերիկյան քաղաքականության և հասարակության կենտրոնի տնօրեն Ֆրադրի Հարրիսը»: