Դատախազը ծեծել է Ռեգնում-ի երեվանյան գրասենյակի խմբագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ռեգնում” տեղեկատվական գործակալության երևանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանը մայիսի 12–ին 23.30-ի սահմաններում դաժան ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայոոմ հաջողվել է պարզել, եղել է եղել նաև Կոտայքի մարզի դատախազներից Մովսես Մանրիկյանը։ Միջադեպը տեղի է ունեցել Երևանում՝ տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, զարմիկի և հղի կնոջ ներկայությամբ` երեկոյան զբոսանքի ժամանակ: Վեճը սկսվել է նրանից, որ Գրձելյանի երեխաները մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որում, հավանաբար, գտնվում էր Մանրիկյանի որդին։ Դա դուր չի եկել օրենքի պաշտպանին, ով վեճի է բռնվել լրագրողի հետ և հարվածել Գրձելյանին։ Մանրիկյանը և իրեն ուղեկցող անձը հարձակվել են Գրձելյանի վրա, իսկ մի քանի վայրկյան անց նրանց են միացել նաև Մանրիկյանի որդին և ևս մեկ անձ։ Չորս հոգով դաժանորեն ծեծել են Գրձելյանին, ով արդեն գետնին է եղել, մինչև որ լրագրողը կորցրել է գիտակցությունը։
Դեպքից անմիջապես հետո Ռուբեն Գրձելյանը բողոք է գրել Երևանի Էրեբունու շրջանի ոստիկանության տեղամասում, բժշկական փորձաքննություն է անցել և գրանցել է ծեծի փաստը։ Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծող անձանց թվում է եղել դատախազության բարձրաստիճան պաշտոնյան։ Դա հայտնի է դարձել հաջորդ օրվա առավոտյան՝ ականատեսների վկայությունից և լրագրողական հետաքննություն սկսած Գրձելյանի գործընկերների խոսքերից։




Լրահոս