“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը տոկոսային հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ աջակցություն ստացել է Կոտայքի մարզում: Դա միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն կարողացել է առաջին տեղ զբաղեցնել` առաջ անցնելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: “Բարգավաճ Հայաստանն” ամենաքիչ աջակցությունն ստացել է Սյունիքի մարզում: Ներկայացնում ենք “Բարգավաճ Հայաստանի” մարզային արդյունքները` տոկոսային հարաբերությամբ, նվազման կարգով:
Կոտայքի մարզ – 47,49%:
Շիրակի մարզ – 34,54%:
Գեղարքունիքի մարզ – 33,58%:
Արագածոտնի մարզ – 32,49%:
Վայոց ձորի մարզ – 31,86%:
Արարատի մարզ – 29,89%:
Երեւան – 27,14%:
Տավուշի մարզ – 26,9%:
Արմավիրի մարզ – 25,55%:
Լոռիի մարզ – 24,27%:
Սյունիքի մարզ – 22,43%: