
ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի գիտնականները հավկիթը անվանել են նախաճաշի համար լավագույն ընտրություն, քանիի որ հավկիթը թույլ չի տալիս ճաշին սովի սուր զգացողություն ունենալ: Հետազոտությանը մասնակցել է 20 կամավոր: Նրանց շաբաթվա ընթացքում նախաճաշին տրվել է երկու հավկիթ կամ մեկ ափսե ապուր: Երկու դեպքում էլ կալորիաները, ածխաջրերի, սպիտակուցների ու ճարպերի քանակությունը նույնն է եղել: Մասնակիցները ճաշի ժամին հայտնել են՝ նրանց մոտ սովի զգացողությունը սո՞ւր է, թե՞ ոչ: Այնուհետեւ նրանք արյան փորձաքննության են ենթարկվել եւ ճաշել: Պարզվել է, որ առավոտյան հավկիթով նախաճաշողները ճաշին քիչ են սնվել, քանի որ սովի զգացողությունը նրանց մոտ սուր չի արտահայտվել: