Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում, տոկոսային հարաբերակցությամբ, ամենից շատ ձայներ ստացել է Սյունիքի մարզում, իսկ ամենից քիչ` Կոտայքի մարզում: ՀՀԿ-ի համար “անհաջող” մարզերից շրջաններից են նաեւ Շիրակի մարզն ու Երեւան քաղաքը:
Ներկայացնում ենք ՀՀԿ-ի արդյունքները տոկոսային հարաբերակցությամբ` ըստ մարզերի, նվազման կարգով (տոկոսային ցուցանիշը հաշվվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցություններին եւ դաշինքին տրված 100% ,կողմե ձայներից):
Սյունիքի մարզ – 61,08%
Արարատի մարզ – 52,95%
Լոռիի մարզ – 52,04%
Տավուշի մարզ -49,86%
Վայոց ձորի մարզ – 48,21%
Արմավիրի մարզ – 47,99%
Գեղարքունիքի մարզ – 46,74%
Արագածոտնի մարզ – 46,15%
Երեւան – 37,53%
Շիրակի մարզ – 36,51%
Կոտայքի մարզ -34,84%