«Գոնսալո» փոթորիկը հարձակվել է Բերմուդյան կղզիների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատլանտիկ օվկիանոսի «Գոնսալո» փոթորիկը հարձակվել է Բերմուդյան կղզիների վրա, որոնք հանդիսանում են Մեծ Բրիտանիայի տարածքը: Փոթորիկն իր հետ ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ է բերել: Քամու ուժգնությունը փոթորիկի էպիկենտրոնում կազմում է ժամում 185 կմ: Փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևելք ժամում 26 կմ արագությամբ:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորիկը կարող է ջրհեղեղի պատճառ դառնալ և խորհուրդ են տվել ցածրադիր գոտու բնակիչներին հեռանալ իրենց տներից: Ուրբաթ օրը փակ են եղել կղզիների դպրոցները, չի գործել օդանավակայանը:

Անցած հանգստյան օրերին մոտ 70 հազար բնակչություն ունեցող Բերմուդներին վրա էր հասել «Ֆեյ» փոթորիկը, ինչի արդյունքում հոսանքազրկվել էր գրեթե 30 հազար մարդ. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս