Երեվան կժամանի Կորեայի խորհրդարանական պատվիրակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 14-16-ը Երևանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:Մայիսի 15-ին խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այցի ընթացքում Կորեայի Հանրապետության ԱԺ պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանականները կայցելեն նաև Մատենադարան: 




Լրահոս