16 մարդու մահվան պատճառ դարձած համերգի կազմակերպիչն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայում այն համերգի կազմակերպիչը, որի ընթացքում 16 մարդ է զոհվել, ինքնասպան է եղել. տեղեկացնում է BBC-ն: Ոստիկանությունը հայտարարել է, որ նա ցած է նետվել Սոննոմ քաղաքում գտնվող շենքի 10-րդ հարկից: Մայրաքաղաք Սեուլից ոչ հեռու գտնվող այդ քաղաքում էր նախօրեին տեղի ունեցել ողբերգական դեպքը, որի մասին պատմել է armlur.am-ը:

Հանդիսատեսի մի մասը դիտել է համերգը օդափոխության սարքի մետաղացանցին կանգնած: Ցանցը մարդկանց ծանրության տակ ջարդվել է, և նրանք 20 մ բարձրությունից վայր են ընկել ստորգետնյա ավտոկայանատեղի:

12 մարդ անմիջապես մահացել է, երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: Եվս 2 մարդ մահացել է հետագայում՝ հիվանդանոցում: Դեպքի արդյունքում 11 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:




Լրահոս