Ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանն իր ֆեյսբուքի պատին հետևյալ գրառումն է կատարել.
“Սյունիքի մարզպետը նորից կանգնեց փաստի,կամ ճիշտ կլինի ասել ՀԱՍՏԻ առաջ: Երեկ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Սիսիան էր տարել իր հեղինակած Վուրգ Ոսկանյանի քանդակը Սիսիանում տեղադրելու նպատակով:Սիսիան հասնելուց անմիջապես հետո Սյունիքի մարզպետը զանգահարեց Գետիկ Բաղդասարյանին և հրահանգեց,որ նա արձանը չտեղադրի,քանի որ ըստ նրա այդ փաստը իր և հանրապետական կուսակցության դեմ էր:Գետիկ Բաղդասարյանը,որոշեց չթեժացնել առանց այդ էլ լարված նախընտրական մթնոլորտը և որոշեց արձանը տեղադրել ավելի ուշ: Բայց սիսիանցիները որոշեցին, որ իրենք են իրենց քաղաքի և արձանի տերը,և երբ արդեն Գետիկ Բաղդասարյանը վերադարձել էր Երևան,իրենց իսկ նախաձեռնությամբ կանգնեցրեցին իրենց հերոսի արձանը ,արա,տղեք,ես գժվում եմ ձեր համար, ՋԱՆ, ՏՂԵՔ ՋԱՆ”: Սիսիանցիները հպարտ են իրենց լեռների պես “ուրիշ ձև չէր էլ կարա լինի”:Ինձ թվում ա էս արձանի տեղադրումով սյունեցիները նախաձեռնում են Զանգեզուրի “լիցկա” թափումը և “մաքս” ազերծումը”: