
Ռուսաստանն այլևս Ուկրաինային պարտքով գազ չի մատակարելու: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին ուրբաթ Միլանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը պարտքով այլևս ոչինչ չի մատակարարի: Եվ ես կասեմ` ինչու: Առաջին հերթին՝ սպառողական որոշակի կարգապահություն է անհրաժեշտ, չէ՞ որ հավաքագրման մակարդակն Ուկրաինայում շատ ցածր է, ավելի ցածր, քան Ռուսաստանում, արժեքը նույնպես բավականին ցածր է»,- ասել է ՌԴ առաջնորդը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն անցյալ տարվա ավարտին Ուկրաինային 3 մլրդ դոլարի վարկ է տրամադրել, իսկ անցյալ տարվա 2 ամսվա համար Ուկրաինան 1.4 մլրդ է պարտք: