
Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է Սիդրոնիո Սալդագոյին, ով հանդիսանում է Գերերո նահանգում 43 ուսանողի անհետացմանը մասնակից «Գերերոս ունիդոս» հանցավոր խմբավորման պարագլուխը: Այդ մասին տեղեկացրել է երկրի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը:
Նա նշել է, որ ներկայումս Սալդագոն ցուցմունքներ է տալիս քննչական մարմիններին: Նա հույս է հայտնել, որ բանդիտի ձերբակալությունը թույլ կտա կարևոր տեղեկություններ ստանալ սեպտեմբերի վերջից անհետ կորած համարվող ուսանողների ճակատագրի մասին:
Ուսանողների որոնումները մինչ այժմ արդյունք չեն տվել: Մինչդեռ Մեքսիկայի տարբեր շրջաններում ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են իշխանություններից անհապաղ գտնել կորած երիտասարդներին, տեղեկացնում է ТАСС-ը: