Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող Հարվարդի համալսարանի ճաշարանի աշխատակցուհին վիճակախաղով 10 մլն դոլար է շահել. հայտնում է ТАСС-ը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ գումարը Անա Ռոդրիգեսը մտադիր է ծախսել արձակուրդի, նոր տուն գնելու և հարազատներին օգնելու նպատակով:
Ռոդրիգեսը, ով ծնունդով Սալվադորից է, համալսարանի ճաշարանում աշխատել է շուրջ 30 տարի: Նա Diamond Millionaire վիճակախաղի տոմս է գնել 20 դոլարով՝ տեղի սուպերմարկետներից մեկում: Շահած գումարը կինը որոշել է միանգամից վերցնել: Վիճակախաղի կանոնների համաձայն՝ նա կստանա 6,5 մլն դոլարը մինչև հարկերի գանձումը:
Ռոդրիգեսը պատմել է, որ առայժմ չի պատրաստվում հեռանալ աշխատանքից: «Ես այստեղ կաշխատեմ ևս 2 տարի՝ մինչև թոշակի անցնելը», – հայտարարել է կինը: Հաղթող կինը նշել է, որ վերջին տարիներին վիճակախաղի համար 10 հազար դոլար է ծախսել: